Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ-ի Դիլեևկա բնակավայրի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ տվյալներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Դիլեևկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Հարավ» զորքերի խմբի ստորաբաժանումները ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Դիլեևկա բնակավայրը», - ասվում է նախարարության ամփոփագրում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։