ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզում 17-ամյա տղայի և 54-ամյա տղամարդու միջև վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ, հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 19։30-ի սահմաններում Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դարպաս գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։
««Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկները մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու»,–գրում է կայքը։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Դարպաս գյուղի բնակիչ 54-ամյա Աշոտ Ա․-ն է, ում մարմնի վրա առկա են եղել հարվածի և սուր կտրող առարկայից ստացված վնասվածքներ։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել ենենթադրյալ կասկածյալին, որը 19 տարեկան է։