ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Կատարում գտնվող ամերիկյան «Էլ Ուդեյդ» ռազմակայանին հասցված հարվածները չի կարելի դիտարկվել որպես Էմիրության դեմ ուղղված գործողություն։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Իրանի կողմից ամերիկյան «Էլ Ուդեյդ» ռազմակայանին հասված հարվածները իրականացվել են ինքնապաշտպանական կարգով՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության դեմ չհրահրված ագրեսիայի, որը տեղի է ունեցել 2025 թվականի հունիսի 22-ին։ Ինքնապաշտպանության այդ ակտը որևէ կապ չուներ մեր բարեկամ և հարևան Կատարի հետ, քանի որ մենք հիանալի և խոր արմատներով հարաբերություններ ունենք», – գրել է Բաղային Х սոցցանցում։
Հիշեցնենք` հունիսի 23-ի երեկոյան Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան «Էլ Ուդեյդ» ռազմակայանի ուղղությամբ, 19 հրթիռներից միայն մեկն է ընկել ռազմակայանի տարածք (այնտեղից նախապես տարհանվել են ամերիկացի զինվորականները), մյուս հրթիռները կարողացել են որսալ։ Կատարի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհեր և տուժածներ չկան, խոցված հրթիռների առանձին բեկորներ ընկել են երկրի բնակելի շրջանների վրա՝ առաջացնելով ոչ մեծ հրդեհներ: Կատարի և Պարսից ծոցի մյուս երկրների ԱԳՆ-ները խստորեն դատապարտել են Իրանի հարձակումը Կատարի տարածքի վրա, էմիրության իշխանությունը սպառնացել է պատասխան տալ Իրանին։
Թեհրանը հայտարարել է, որ ամերիկյան բազայի ուղղությամբ հրթիռներ է արձակել ի պատասխան ամերիկյան հարվածների: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել է` իրանական կողմն էսկալացիա չի ցանկանում: