Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել է 23 ուկրաինական ԱԹՍ ՌԴ տարածքում. ՊՆ

Ռոստովի մարզի տարածքում ոչնչացվել է 14 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են 23 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի շրջանների վրա, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

«Ընթացիկ տարվա հունիսի 22- ի ժամը 22.00- ից մինչև հունիսի 23- ի ժամը 7.00 - ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսացվել և ոչնչացվել են ուկրաինական 16 անօդաչու թռչող սարքեր՝ տասներեք ԱԹՍ՝ Ռոստովի մարզի տարածքում, երկու ԱԹՍ՝ Աստրախանի մարզի տարածքում և մեկ ԱԹՍ՝ Վոլգոգրադի մարզի տարածքում», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ անցած գիշեր որսվել և ոչնչացվել է 23 անօդաչու թռչող սարք՝ 14 ԱԹՍ՝ Ռոստովի մարզի տարածքում, 5 ԱԹՍ ՝ Վոլգոգրադի մարզի տարածքում և 4 ԱԹՍ՝ Աստրախանի մարզի տարածքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։