ՌԴ–ում խստացվել են միգրանտների համար նախատեսված քննության պահանջները

Պետական ​​հաստատությունները հուլիսի 10-ից կսկսեն քննություններ անցկացնել նոր դասակարգման և առաջադրանքների թարմացված բանկի կիրառման համաձայն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռուսաստանում պատենտ կամ բնակության թույլտվություն ստանալ ցանկացող միգրանտների համար ռուսաց լեզվի քննությունների լսողական և բանավոր առաջադրանքները կդժվարանան։ Այս մասին հայտնի է դառնում Կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայության կայքից։
ՌԴ–ում միգրանտների քննությունը կանցկացվի համակարգչային տեխնոլոգիաների միջոցով
Որոշումը կայացրել է «Ռուսերենը որպես օտար լեզու», «Ռուսաստանի պատմություն» և «Երկրի օրենսդրության հիմունքներ» առարկաների քննության ստուգողական չափիչ նյութերը որոշող հանձնաժողովը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են դաշնային կառույցների, Մոսկվայի կառավարության և բուհերի ներկայացուցիչներ։
Այժմ լսողական առաջադրանքները եկուսի փոխարեն կլինեն չորսը։ Բացի այդ, նվազագույն միավորներ են մտցվել, որոնք պետք է հավաքել լսողական և բանավոր առաջադրանքները կատարելիս` պատենտ, ժամանակավոր բնակության կամ բնակության թույլտվություն ստանալու համար։
Նոր` առաջադրանքների ավելի մեծ թվով քննությունները կանցկացվեն 2025 թվականի հուլիսի 10-ից։
4 ամսում 457 000 միգրանտ է ռուսերենի քննություն հանձնել. ՌԴ կրթության նախարարություն