Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդի մարզի 7 բնակիչ վիրավորվել է Ուկրաինայի ԶՈւ-ի գրոհների հետևանքով. մարզպետ

Մարզպետի խոսքով՝ նոր միջոցներ են ձեռնարկվել շտապօգնության աշխատակիցներին պաշտպանելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է անցած մեկ օրվա ընթացքում սահմանամերձ շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով 7 մարդու վիրավորվելու մասին: Վիրավորներից երեքը շտապօգնության աշխատակիցներ են։
«Բելգորոդի մարզի մեր սահմանի վրա հարձակումները շարունակվում են։Ցավոք, կան վիրավորներ։ Միայն երեկվա ընթացքում վիրավորվել է 7 մարդ, որոնցից 3- ը շտապօգնության աշխատակիցներ են։ ... Հաճախնրանք աշխատում են այնպիսի պայմաններում, երբ նրանց պաշտպանում են «Օռլանը», «Բարսը»», - գրել է տարածաշրջանի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։
Մարզպետը նշելէ, որ գործող միջոցառումները պաշտպանության 100 տոկոսանոց երաշխիք չեն ապահովում: Այդ կապակցությամբ որոշում է ընդունվել սկսել շտապ օգնության մեքենաների համալրումը պաշտպանիչ «մանղալներով», որոնք օգտագործվում են գյուղատնտեսական տեխնիկան դրոնների հարվածներից պաշտպանելու համար:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։