Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգրադից հստակություն է պետք Կիևին զենքի մատակարարման հարցով. ՌԴ ԱԳՆ խոսնակ

Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնել էր, որ Ուկրաինա ռազմական արտադրանք արտահանելու համար Սերբիան շրջանցող ուղիներ է օգտագործում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Կիևին Բելգրադից հստակություն է պետք զենքի մատակարարման հարցով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այնքան հակասական բաներ եմ լսում սերբ պաշտոնյաներից, որ վերջապես ուզում եմ հստակ իմանալ՝ եղել է, թե ոչ։ Այն, որ հիմա «նման բան հնարավոր չէ»՝ լսեցինք։ Բայց ժանրի հստակության համար պետք է ասել, թե որքանով են այդ տեղեկությունները հավաստի», - իր տելեգրամյան ալիքում գրել է Զախարովան՝ մեկնաբանելով Բելգրադի կողմից Կիևին սպառազինություն մատակարարելու մասին հաղորդագրությունները։
Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնել է, որ Ուկրաինա սպառազինություն արտահանելու համար Սերբիան շրջանցող ուղիներ է օգտագործում:
Մոսկվան խստորեն դատապարտում է ուկրաինական ԱԹՍ–ների հայտնվելը Ղազախստանի երկնքում. ՌԴ ՊՆ
Դրանից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ գործարքները կչեղարկվեն, եթե փաստաթղթերի և արտադրանքի վերջնական օգտագործողի մասով սերբական իշխանությունների մոտ հարցեր առաջանան:
Սերբիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ հանրապետությունը դադարեցրել է զինամթերքի արտահանումը, այժմ դրա համար հատուկ որոշումներ են պետք: