Հունիսի 24–ին, ժամը 11.30-ին Sputnik Արմենիա հարթակի միացմամբ Մինսկ-Մոսկվա–Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ձևաչափով տեղի կունենա IV Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Մաքսիմ Երմոլովիչի մամուլի ասուլիսը։
Ասուլիսը տեղի կունենա հունիսի 26-27-ը Մինսկում կայանալիք «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարություն. արդյունքներ և հեռանկարներ» թեմայով Եվրասիական տնտեսական համաժողովի նախօրեին, որի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու ժամանակակից մրցակցային քաղաքականությանը:
Ո՞րն է առաջիկա ֆորումի առանձնահատկությունը: Ո՞րն է պետության և բիզնեսի դերը մրցակցային միջավայրի ձևավորման գործում, ինչպե՞ս են փոխվելու կարգավորման մեխանիզմները ԵԱՏՄ-ում։ Այս և այլ հարցերի կպատասխանի Մաքսիմ Երմոլովիչը: