Փաշինյանն իրավունք չունի միջամտել Հայ առաքելական եկեղեցու գործերին, նա գործում է որպես բռնապետ․Սասունյան

Sputnik
Հունիսի 18-ից, երբ Հայաստանում կալանավորվեց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, աշխարհի տարբեր անկյուններից գործարարներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, արվեստագետներ հանդես եկան ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի և Հայ առաքելական եկեղեցու։
Ի դեպ, Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդմանը նախորդել էր եկեղեցուն աջակցելու մասին նրա խոսքը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միջամտել Հայ առաքելական եկեղեցու գործերին, նա գործում է որպես բռնապետ»,-Sputnik Արմենիային ասել է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը՝ մեկնաբանելով գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու Հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը։