Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել 2 բնակավայր, մեկը` Խարկովի մարզում, մյուսը` ԴԺՀ-ում

Հակառակորդի պաշտպանության խորքեր առաջխաղացումը շարունակել են «Վոստոկ» զորախմբի ստորաբաժանումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Պետրովսկոե և Դոնեցկի մարզի Պերեբուդով բնակավայրերը, հայտնել են Ռուսաստանի ՊՆ-ից:
««Վոստոկ» զորքերի խմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը և հաջող գործողությունների արդյունքում ավարտել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պերեբուդովա բնակավայրի ազատագրումը», - հայտնել են ռազմական գերատեսչությունից:
Պետրովսկոե գյուղը գտնվում է Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյումսկի շրջանում։ Ներառում է Բերեստյանկի և Զավգորոդնեե գյուղերը։ 2020 թ-ին բնակչությունը կազմել է մոտ 3 հազար մարդ։
Պերեբուդովա բնակավայրը մտնում է Դոնեցկի Վելիկոնովոսելկովսկի շրջանի մեջ։ 2001 թ-ի մարդահամարի տվյալներով՝ գյուղում բնակվել է 164 մարդ։