ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Առավոտյան իրանական բանակի` Հայֆային և Թել Ավիվին հասցրած հարվածներից հետևանքով տուժածների թվում հայեր չկան։ Տեղեկությունը հայտնել է իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։
«Առավոտյան հրթիռահարության արդյունքում, հայերը չեն տուժել։ Աստված մեզ պահապան»,–գրել է նա։
ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանը առավոտյան պատասխան հարվածներ է հասցրել Թել Ավիվին և Հայֆային։ 27 հրթիռ էր արձակվել, որոնց բեկորները Թել Ավիվի մի քանի վայրերում ընկել են և վնասել շենքեր։ Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել էր առնվազն 15 տուժածի մասին,