Հայրենական պատերազմի մեկնարկի տարելից. Հաղթանակի զբոսայգում հարգել են զոհվածների հիշատակը

Հաղթանակի զբոսայգում հարգել են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի տարելիցի կապակցությամբ Երևանի Հաղթանակի զբոսայգում հարգել են զոհված զինվորների հիշատակը։
Հավերժական կրակի մոտ ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել Հայաստանում Ռուսաստանի և Բելառուսի դեսպանատների, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության, Վետերանների ասոցիացիայի, «Մոսկվայի տան» աշխատակիցները և Երևանում կայացած միջազգային մեդիա ֆորումի մասնակիցները։
Հաղթանակի զբոսայգում հարգել են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը
Հավաքվածները նաև մեկ րոպե լռությամբ են հարգել զոհվածների հիշատակը։
«Շատ կարևոր է, որ հիշատակի այս օրը մենք այստեղ ենք և միասին ենք», - ասաց Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Հաղթանակի զբոսայգում հարգել են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը
«Անմահ գունդ» միջազգային շարժման և «Հայաստանի կամավորների միության» ներկայացուցիչները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերին Հաղթանակի այգում։
«Նրանց անունները չեն կարող մոռացվել, նրանց սխրանքները՝ երբեք։ Մենք հիշում ենք։ Մենք հպարտ ենք։ Մենք շնորհակալ ենք», - ասել է «Անմահ գունդ» կազմակերպության ղեկավար Էդմոն Հովհաննիսյանը։
«Անմահ գունդը» Հաղթանակի այգում
Հայրենական մեծ պատերազմը սկսվել է1941 թվականի հունիսի 22-ին։ Ժամը 4-ին Վերմախտի հիմնական ուժերը և գերմանական դաշնակիցների զորքերը, խախտելով չհարձակվելու մասին պայմանագիրը, հզոր հարձակում սկսեցին ԽՍՀՄ ողջ արևմտյան սահմանի երկայնքով՝ Սև ծովից մինչև Բալթիկ ծով։ Ժամը 5-6-ին նացիստական ​​զորքերը հատեցին ԽՍՀՄ պետական ​​սահմանը։ Հարձակոիմից ընդամենը մեկուկես ժամ անց Խորհրդային Միությունում Գերմանիայի դեսպան, կոմս Վերներ ֆոն Շուլենբուրգը պատերազմ հայտարարեց ԽՍՀՄ-ին։ Հայ ժողովուրդը անգնահատելի ներդրում ունեցավ Մեծ Հաղթանակի նվաճման գործում։