Ֆուտբոլիստ Տիկնիզյանը տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբ

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր-սպիտակների» հետ նախատեսված է մինչև 2028 թ-ի ամառը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը
26-ամյա ֆուտբոլիստի հետ ակումբը պայմանագիր է կնքել 3 տարով: Նա հանդես կգա 71 համարի մարզաշապիկով։
«Տպավորություններս շատ դրական են, հայտնվել եմ մեծ ակումբում, որը խաղում է եվրոպական մրցաշարերում։ Գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որն ինձ վրա է։ Ես չեմ կարող օբյեկտիվորեն խոսել իմ ֆուտբոլային բնութագրերի մասին, ուստի դա թողնում եմ փորձագիտական շտաբի հայեցողությանը։ «Ցրվենա Զվեզդայի» հետ նպատակը Չեմպիոնների լիգան է»,- Տիկնիզյանի մեկնաբանությունը մեջբերում է մամուլի ծառայությունը։
Կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը
2025/26 մրցաշրջանում «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայում ելույթները կսկսի որակավորման երկրորդ փուլից: Տիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվում» հանդես է եկել 2021 թ-ից։ Ընդհանուր առմամբ, նա ակումբի կազմում անցկացրել է 122 հանդիպում, որոնցում դարձել է 16 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանը հանդես է եկել նաև ԲԿՄԱ-ում։ Հայաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 22 հանդիպում։