ԱՄՆ-ն պատերազմ սկսեց Իրանի դեմ՝ հարվածելով միջուկային օբյեկտներին. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ–ն
Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները ակնհայտ կերպով մտավ Իսրայելի և Իրանի միջև ծագած ռազմական հակամարտության մեջ։ Ռազմաօդային և ռազմածովային ուժերը հարվածեցին Իրանի միջուկային ծրագրի կարևորագույն օբյեկտներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Միացյալ Նահանգները պատերազմ է սկսել Իրանի դեմ՝ հարվածելով Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«Աշխարհը պետք է չմոռանա, որ հենց ԱՄՆ-ն բանակցությունների ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին և այժմ, օրենքի խախտումով և սիոնիստական ռեժիմի հանցագործություններին նպաստելով, վտանգավոր պատերազմ սկսեց Իրանի դեմ», - ասվում է հայտարարության մեջ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ ԱՄՆ-ն դրանով իսկ ապացուցել է, որ չի հետևում որևէ կանոնի։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն գիշերը հարվածել է Իրանի Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ-ն օգտագործել է B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ (դրանք կարող են կրել 13 տոննա GBU-57A/B MOP «բունկերային» ռումբեր): Օգտագործվել է նաև երեսուն «Tomahawk» թևավոր հրթիռ։