ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Ահաբեկչական հարձակում է գրանցվել Դամասկոսի արևելքում գտնվող հունական եկեղեցներից մեկում պատարագի ժամանակ, հաղորդում է «Ալ Ջազիրան»։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կան զոհեր։
Տեղական ԶԼՄ–ները հայտնում են, որ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն եկեղեցու ներսում։
Սիրիական SANA գործակալության տվյալներով էլ` պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում, զոհվել է ավելի քան 25 մարդ։
Սիրիայի ԱԳՆ–ն էլ հայտնել է, որ ահաբեկիչը «Իսլամական պետություն» խմբակցության անդամ է։