Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Զապորոժիե բնակավայրը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Զապորոժիե բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Արևելք» զորքերի խմբի ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի թշնամու պաշտպանության խորքերը և վճռական գործողությունների արդյունքում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից ազատագրել են Զապորոժիե բնակավայրը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, երեկ երեկոյան Ռուսաստանի ռազմաօդային ուժերը խմբային հարված են հասցրել օդային, ցամաքային և ծովային բազայի բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի հարվածներ են հասցրել ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքներին և վառելիքաէներգետիկ համալիրին, որը մատակարարումներ էր իրականացնում Ուկրաինայի ԶՈւ–ին։
«Հարվածը հասել է նպատակին։ Բոլոր թիրախները խոցվել են», - հայտնել է նախարարությունը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։