Հութիները հայտարարել են, որ եթե ԱՄՆ–ն հարվածի Իրանին, իրենք գրոհելու են ամերիկյան նավերը

ԱՄՆ-ն և Եմենի հութիները Օմանի միջնորդությամբ մայիսին պայմանավորվել էին հրադադարի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող շիական ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ Կարմիր ծովում կհարձակվի ամերիկյան քաղաքացիական և ռազմական նավերի վրա, եթե ԱՄՆ-ն միանա իրանա-իսրայելական պատերազմին:
«Եթե ԱՄՆ-ն ներգրավվի Իրանի դեմ թշնամի Իսրայելի հարձակմանը և ագրեսիային, ապա զինված ուժերը (հութիների - խմբ.) Կարմիր ծովում հարվածներ կհասցնեն ամերիկյան քաղաքացիական և ռազմական նավերին», - հայտարարել է շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան:
Մայիսի 6-ին հայտնի է դարձել, որ «Անսար Ալլահը» և ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ պայմանավորվել են կրակի և միմյանց նկատմամբ ցանկացած հարձակման դադարեցման մասին:
Հութիները հայտարարել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա նոր հարձակման մասին
Մայիսի 7-ին հութիները հայտարարել էին, որ չեն խոչընդոտի Կարմիր և Արաբական ծովերով օտարերկրյա նավերի անցմանը` բացառությամբ Իսրայելի հետ կապված, ինչպես նաև այդ երկրի նավահանգիստներ ուղևորվող նավերի։