Փաշինյանի այցը Թուրքիա պատմական էր բացասական տեսանկյունից․Մելքոնյան

Sputnik
Ստամբուլում երեկ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։ Կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։
Փաշինյանը մինչ այդ հանդիպել էր Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը Փաշինյանն ասել է, որ Երևանում 2026 թվականին նախանշված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովն անցկացվելու է այդ թվում Թուրքիայի աջակցությամբ։
Վարչապետը նշել է, որ իր ղեկավարած իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունները պայմանականորեն սկսել է զրոյական կետից։ Ի դեպ, իշխող «Քաղպայմանագիր» կուսկացության ներկայացուցիչները համարում են, որ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա պատմական նշանակություն ունի։
«Այն, որ Փաշինյանի այցը Թուրքիա համարվում է պատմական, համաձայն չեմ, եթե նույնիսկ այդ այցը պատմական է, ապա միայն բացասական տեսանկյունից»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։