Նման վրիպակներ կարող են լինել, բայց բանկերը պետք է առավել ուշադիր լինեն այդ հարցում.Հայրապետյան

Sputnik
Երեկ օրվա ընթացքում «Արդշինբանկի» որոշ օգտատերեր ստացան տարօրինակ բովանդակությամբ հաղորդագրություն, մեջբերում եմ` «հը, բռատ. խի՞ ես քյաչալ».մեջբերման ավարտ։ Ի դեպ, այս հաղորդագրությունը ստացել էին միայն անդրոիդ օպերացիոն համակարգից օգտվողները։ Դրան զուգահեռ որոշ ժամանակով խափանվել էր նաև բանկի մոբայլ հավելվածը։
Բանկից պարզաբանեցին, որ թեստավորման աշխատանքների ընթացքում աշխատանքային փորձնական հաղորդագրությունն ուղարկվել է իրական միջավայր։
«Նման վրիպակներ կարող են լինել, բայց բանկերը պետք է առավել ուշադիր լինեն այդ հարցում»,-տեղի ունեցածի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է ծրագրավորող, կիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանը, հավելելով, որ հազիվ թե դա հաքերային հարձակում լիներ քանի որ հաճախորդների հաշիվներից գումար չի պակասել։