Վարձակալները պետք է անպայման պայմանագիր կնքեն սեփականատիրոջ հետ` պաշտպանված լինելու համար

Sputnik
Իսրայել-Իրան հակամարտության պատճառով տարբեր երկրների քաղաքացիներ Իրանից ժամանում են Հայաստան` Սյունիքի մարզի իրանա-հայկական սահմանի Ագարակի անցակետով։ Փորձագետների կարծիքով, Հայաստանը չունի բավարար քանակով հյուրանոցներ ու հյուրատներ` հնարավոր մեծ հոսքի դեպքում հոգալու տեղափոխվողների կեցության պայմանները։
Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը Իրանից կանխատեսվող հնարավոր միգրացիոն հոսքի ֆոնին, Sputnik Արմենիայի հետ զրույցում հորդորում է վարձակալներին, որ եթե չունեն վարձակալության պայմանագիր, ապա անպայման կնքեն։
Մասնագետը հիշեցնում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան առաջին ներհոսքի ժամանակ որոշ սեփականատերեր, օգտվելով առիթից, կտրուկ բարձրացրեցին բնակարանների վարձավճարները։
«Վարձակալները պետք է անպայման պայմանագիր կնքեն սեփականատիրոջ հետ` վարձավճարի ավելացումից պաշտպանված լինելու համար»,-հորդորում է Հարությունովը։