ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ԱՄՆնախագահ ԴոնալդԹրամփնառաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի Իրանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ: Այս մասին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը։
«Ես ուղերձ ունեմ անմիջապես նախագահից, և ես մեջբերում եմ. «Հիմնվելով այն բանի վրա, որ կա բանակցությունների էական հավանականություն, որոնք կարող են կամ չեն կարող տեղի ունենալ Իրանի հետ մոտ ապագայում, ես որոշում կկայացնեմ ՝ առաջ գնալ (Իրանի վրա հարձակման առումով - խմբ.), թե ոչ, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում», - լրագրողներին հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։