Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել Խարկովի մարզի Մոսկովկա բնակավայրը. ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկություններ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել Խարկովի մարզի Մոսկովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել են Խարկովի մարզի Մոսկովկա և Դոլգենկոյե բնակավայրերը», - ասվում է ՌԴ ՊՆ–ի հունիսի 14-ից 20-ը ընկած ժամանակահատվածի հաշվետվության մեջ։
Բացի այդ, ՌԴ ուժերը ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված, երկու գրոհային, դեսանտա-գրոհային բրիգադների, տարածքային պաշտպանության երեք բրիգադների և Ազգային գվարդիայի մեկ բրիգադի կազմավորումներին։
Դոլգենկոյեի ազատագրման մասին ՌԴ ՊՆ–ն հայտնել է հունիսի 18-ին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։