ՌԴ–ն տոլերանտ է Թրամփի հայտարարությունների նկատմամբ և փոխադարձություն է ակնկալում. Պեսկով

Կրեմլը կարծում է, որ նախագահ Թրամփն իր բացառիկ խոսելաոճն ունի և իր բացառիկ լեզուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Sky News–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը տոլերանտ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների նկատմամբ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը։
«Նախագահ Թրամփն իր բացառիկ խոսելաոճն ունի և իր բացառիկ լեզուն։ Մենք բավական տոլերանտ ենք և ակնկալում ենք, որ բոլորը տոլերանտ կլինեն մեր նկատմամբ», – ասել է Պեսկովը հարցազրույցի ժամանակ։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ քննարկել է ՌԴ նախագահի հետ Ռուսաստանի առաջարկը՝ միջնորդելու Մերձավոր Արևելքի ճգնաժամի կարգավորմանը, սակայն խորհուրդ է տվել Պուտինին նախ զբաղվել Ուկրաինայի խնդրով։
Պեսկովը գնահատել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների դինամիկան և Թրամփի դիրքորոշումը