Փաշինյանին Թուրքիայում դիմավորել է փոխարտգործնախարար Էքինջին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Ստամբուլի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։
«Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը»,-գրել է Բաղդասարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Անկարա՝ Էրդողանի հետ հանդիպման: Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները կքննարկեն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները: