Մեր կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են սկսվել. «Սրբազան պայքար»

Բազմաթիվ ոստիկաններ շրջափակել են Փաշինյանի կեցավայրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են սկսվել։ Տեղեկությունը հրապարակվել է շարժման տելեգրամյան կայքում։
«Իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ: Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառը անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»,– ասված է հաղորդագրությունում:
Բազմաթիվ ոստիկաններ շրջափակել են Փաշինյանի կեցավայրը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Անկարա` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման: ՀՀ վարչապետը երեկ հայտարարեց, որ հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, և դրա կետերը նախապես չեն հրապարակի։
Փաշինյանի հետ Թուրքիա են մեկնել արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ու այլ պաշտոնյաներ։