ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժումը հայտնել է իր կողմնակիցներից 17 անձանց ձերբակալությունների մասին։
Ավելի վաղ շարժումը հայտնել էր, որ իր կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են սկսվել։
«Սրբազան Պայքարի» ձերբակալված կողմնակիցներն են.
Մովսես Քարտաշյան,
Արթուր Քարտաշյան,
Արսեն Ղազարյան,
Վարազդատ Ամիրաղյան,
Միհրան Մախսուդյան (գնդապետ),
Էրիկ Սահակյան,
Հայկ Շահնազարյան
Արման Իսրայելյան
Արտաշ Հունանյան,
Վարդան Ավագյան,
Սարգիս Հարությունյան,
Տիգրան Միքայելյան,
Ալբիկ Հարոյան,
Արա Ռոստոմյան,
Տիգրան Գալստյան,
Վաչագան Շաքրիկյան,
Մարտին Թորոսյան
Նշվում է, որ սա ձերբակալվածների ամբողջական ցուցակը չէ, քանի որ մի շարք քաղաքացիների գտնվելու վայրը դեռևս անհայտ է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Անկարա` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման: ՀՀ վարչապետը երեկ հայտարարեց, որ հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն։
Միևնույն ժամանակ Երևանում բազմաթիվ ոստիկաններ շրջափակել են Փաշինյանի կեցավայրը։