ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցնում Իրանի արևմտյան և կենտրոնական շրջաններում գտնվող ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտնում ՑԱԽԱԼ–ի մամուլի ծառայությունը։
«Ներկայումս Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում Իրանի կենտրոնում և արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։