Իրանում ԻՀՊԿ հետախուզության նոր ղեկավար են նշանակել զոհված Քազեմիի փոխարեն

Հադեմին նշանակվել է ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Փաքփուրի հրամանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) հետախուզության նոր ղեկավար է դարձել Մաջիդ Հադեմին: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
Հունիսի 17-ին Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ԻՀՊԿ հետախուզության նախկին ղեկավար Մոհամմադ Քազեմին: Պարբերականի տվյալներով ՝ Հադեմին այդ պաշտոնում նշանակվել է ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Փաքփուրի հրամանով։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։