ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Համաշխարհային տնտեսության մեջ ԲՐԻԿՍ-ի երկրների մասնաբաժինը 21-րդ դարի սկզբից կրկնապատկվել է և անշեղորեն կշարունակի աճել։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եթե 21-րդ դարի սկզբին ԲՐԻԿՍ-ի երկրները, օրինակ, կազմում էին աշխարհի տնտեսության 1/5 մասը, ապա այսօր` արդեն գլոբալ տնտեսության 40%–ը։ Ակնհայտ է, որ այդ մասնաբաժինը միայն կաճի։ Դա անխուսափելի է», - ասել է նա՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
Պուտինի խոսքով՝ հիմա համաշխարհային տնտեսությունը գտնվում է վերջին տասնամյակի ամենամեծ վերափոխման փուլում։
«Համաշխարհային հանրության անդամ երկրները մեծացնում են իրենց ներուժը՝ փոխելով ուժերի հավասարակշռությունը և ամբողջ տնտեսական պատկերը», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Նա հավելել է, որ ԲՐԻԿՍ-ի պետությունները լայնածավալ նախաձեռնություններ են իրականացնում, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի և ռոբոտաշինության ոլորտում:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 18-21-ը։ ՌԻԱ Նովոստին համաժողովի տեղեկատվական գործընկերն է: