Եղեգնաձորում «Թումո» մինի լաբորատորիա կբացվի

«Թումո» կենտրոններում երեխաները և դեռահասները կարող են սովորել ծրագրավորում, դիզայն, ճարտարագիտություն և այլ մասնագիտություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների հերթական մինի լաբորատորիան: Լաբորատորիայի համար հողամաս հատկացնելու մասին որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ: Հողամասը տրամադրվելու է 5 տարով։
«Թումո» կենտրոններն առաջարկում են անվճար ուսուցում մի շարք ուղղություններով` ծրագրավորում, դիզայն, ճարտարագիտություն և այլն: Հիմնականում նման կենտրոններ այցելում են երեխաներն ու դեռահասները։
«Թումոյի» առաջին կենտրոնը բացվել է ավելի քան 10 տարի առաջ Երևանում, այնուհետև ՀՀ այլ քաղաքներում, ինչպես նաև նրա սահմաններից դուրս՝ Մոսկվայում, Փարիզում, Բեռլինում, Բեյրութում:
Արմավիրում 530 մլն դրամով «Թումո» կենտրոն կկառուցվի
Նախագիծը ֆինանսավորում է «Սիմոնյան» բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրվել է սփյուռքահայ ընտանիքի կողմից: