«Արդշինբանկի» օնլայն հավելվածը չի աշխատում

«Արդշինբանկ»
Բանկից սակայն հավաստիացնում են, որ մոբայլ հավելվածի անվտանգության խաթարում առկա չէ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Արդշինբանկի» օնլայն հավելվածն այս պահին չի աշխատում. հաճախորդները չեն կարողանում մտնել հավելված։ Բանկի հաճախորդների անդրոիդ հեռախոսներին անվայել բովանդակությամբ տարբեր հաղորդագրություններ են գալիս։
«Տեղեկացնում ենք, որ թեստավորման աշխատանքների ընթացքում աշխատանքային փորձնական հաղորդագրությունն ուղարկվել է իրական միջավայր, հայցում ենք Ձեր ներողամտությունը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեցին բանկի լրատվության բաժնից։
Բանկից նաև նշեցին, որ մոբայլ հավելվածի անվտանգության խաթարում առկա չէ: