Ինչ օրակարգով է Փաշինյանը մեկնել Թուրքիա. հարցը խորհրդարնական ճեպազրույցներում ուղղել են Քաղպայմանագիր խմբակցության ներկայացուցիչներին։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունը փորձում է կառուցել հայ–թուրքական հարաբերությունները` հայ–ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։