Իրանցիների մեծ հոսքի դեպքում Սյունիքի հյուրանոցային ֆոնդը բավարար չէ նրանց ընդունելու համար. Վլադիմիր Գևորգյան

Sputnik
Իրան-Իսրայել զինված հակամարտության հետևանքով Հայաստանի հարավն արդեն իսկ դիմավորում է իրանցիներին։ Կհերիքե՞ն արդյոք Սյունիքի մարզի հյուրանոցային հնարավորությունները բոլորին տեղավորելու համար։ Տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանի գնահատմամբ` չեն հերիքելու։
Իրանցիների հոսքը կանդրադառնա նաև զբոսաշրջության վիճակագրական տվյալների հաջորդ ամփոփումների վրա` ավելացնելով ցուցանիշը։ Այդպես եղավ նաև Ռուսաստանից ռելոկանտների ժամնման դեպքում։ Բայց մինչև այդ, զբոսաշրջությունը Հայաստանում շարունակում է նվազել։ Պատճառները խնդրել ենք պարզաբանել տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանին։