Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Ալեքսանդր Ազարյան

Sputnik
Ռուսաստանաբնակ գործարար, բարերար «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական հեապնդում է համարում նաև դատավորների միության նախագահը։ Երբ դատարանը քննում էր Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը Ալեքսանդր Ազարյանը, որպես դատավորների միության նախագահ, կոչ արեց դատավորներին գործել բացառապես Սահմանադրությանը համահունչ։ Բայց դատարանը որոշեց կալանքի վերցնել Սամվել Կարապետյանին` ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու նրա խոսքում հետևյալ նախադասության համար. «եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք մեր ձևով կմասնակցենք էդ ամեն ինչին»։
Ալեքսանդր Ազարյանին խնդրել ենք անդրադառնալ մեջբերված նախադասության մեջ հանցակազմի պարունակությանը և դատավորներին հասցեագրված նրա կոչի նպատակին։