Փաշինյանի այցը Թուրքիա դիվանագիտական առումով նվաստացուցիչ է Հայաստանի համար. Մհեր Աբրահամյան

Sputnik
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախացումից հետո Թուրքիայի հետ աննախադեպ շատ շփումներ ունեցող ղեկավարն է և առաջինն է, որը հենց Թուրքիայի նախագահի հետ երկկողմ հանդիպման նպատակով է մեկնում Թուրքիա։ Սերժ Սարգսյանը ևս այցելել էր Թուրքիա, բայց ֆուտբոլային հանդիպում դիտելու համար։ Հայ-թուրքական օրակարգ այսօր ըստ էության չկա, քանի որ նույնիսկ սահմանի բացումը և նույնիսկ 3-րդ երկրների ու դիվանագետների համար, Անկարան պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերություններով։
Այսօրվա այցն էլ Ստամբուլ համընկնում է Ադրբեջանի նախագահի այցի հետ։ Թեև պաշտոնապես հայտարարվել է, որ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ, այդուհանդերձ հենց քպ-ական շրջանակները մեծ հաշվով չեն բացառել այդ հնարավորությունը կամ Փաշինյան-Ալիև-Էրդողան եռակողմ հանդիպումը։ Բայց հանդիպումների ֆորմատն այս դեպքում կարևոր չէ. ակնհայտ է, որ Փաշինյանից մեկ օր առաջ Էրդողան-Ալիև հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները հետևաբար նաև այդ հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն առավել հայտնի է «Խաղաղության պայմանագիր» անունով։
Ու թեև ստամբուլյան հանդիպումների օրակարգը գաղտնիության քողով էր պատված, լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանն ու Էրդողանը քննարկելու են Բաքվի հետ «Խաղաղության համաձայնագիր»-ը կնքելու հարցը։
Իսկ ինչ են գրում թուրքական լրատվամիջոցները` Փաշինյանի այցին ընդառաջ, զրուցել ենք թուրքագետ Մհեր Աբրահամյանի հետ։