Ո՞վ կնշանակվի Աբազյանի փոխարեն, և ի՞նչ է հայտնի նրա մասին. «Հրապարակ»

ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանը. Արխիվային լուսանկար
Գրում եմ, որ Աբազյանն իրականում հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը՝ «մասկի շոու» բեմադրել Կարապետյանի տան բակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Արմեն Աբազյանի փոխարեն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար նշանակված Անդրանիկ Սիմոնյանը, որը նրա տեղակալն էր, շուտով կնշանակվի ԱԱԾ տնօրեն, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի` նա այդ մասին երազում է արդեն մի քանի տարի։ Մինչ ԱԱԾ գալը եղել է դատավոր, ցուցմունք է տվել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ, որի հիման վրա վերջինիս ազատել են պաշտոնից:
«Սիմոնյանը ԱԱԾ-ում ուղիղ աշխատել է Նիկոլ Փաշինյանի հետ` նրա աչքն ու ականջը լինելով այնտեղ: Շատ հաճախ Փաշինյանն Աբազյանի բերած ինֆորմացիան ճշտել է Սիմոնյանից կամ զուգահեռ նրան է հանձնարարություն տվել` երկիշխանություն ստեղծելով համակարգում: Ըստ որոշ լուրերի՝ նա նաև դատական իշխանության կուրատորի դերն է կատարում»,–գրում է թերթը:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը կապ չունի Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։ «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել, պարզապես հոգնած էր»,- ասաց նա։
Սակայն, գրում եմ, որ Աբազյանն իրականում հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը՝ «մասկի շոու» բեմադրել Կարապետյանի տան բակում։ Ավելին` Աբազյանն աշխատանքից ազատվել է հենց գիշերը, երբ ԱԱԾ-ն չի կատարել կարգադրությունը։
Աբազյանը պետք է հետ գա. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիա են իրականացնում