ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Քաղաքական գործիչները պայմանավորվել են նոր հանդիպման մասին և քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Առաջնորդները կհանդիպեն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը Չինաստանում: Լայնածավալ բանակցությունները նախատեսված են սեպտեմբերի 2-ին։
Ինչի՞ մասին են խոսել երկու երկրների ղեկավարները.
Ռուսաստանը և ՉԺՀ-ն նույն մոտեցումներն ունեն և վճռականորեն դատապարտում են Իսրայելի գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը,
Մոսկվան և Պեկինը ելնում են նրանից, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի կարգավորումը ուժային լուծում չունի,
Պուտինը հաստատել է միջնորդական ջանքեր գործադրելու պատրաստակամությունը,
Քննարկվել են G7-ի գագաթնաժողովի արդյունքները, նշել հանդիպման մասնակիցների շրջանում առկա տարաձայնությունները։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։