ՀՀ վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցեցԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցեցԷրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցավԹուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակՀայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունըՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
«Շատ է խոսվում այն մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին շատ երկար մտածել եմ։ Այստեղ էլ իմ եզրակացությունը հետևյալն է` մենք ոչ թե կորցրել ենք ԼՂ–ն, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Սա է ճշմարտությունը. ԼՂ հարցը օգտագործվել է որպես թոկ, որպեսզի ՀՀ–ն չգտնվի։ Սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է»,– հայտարարեց Հայաստանի վարչապետը։