Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ զինուժը հարվածել է Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությանը. ՊՆ

Խոցվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների, ազգայնականների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՌԴ ավիացիան, հարվածային անօդաչուներն ու հրետանին հարվածել են Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությանը, անօդաչուների արտադրությանը և պահեստավորման վայրերին, ինչպես նաև զինամթերքի և վառելիքի պահեստներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչուները, հրթիռային ուժերը և հրետանին հարվածել են Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությանը, հարվածային անօդաչուների արտադրության և հավաքման արհեստանոցներին, դրանց պահման վայրերին, զինամթերքի և վառելիքի պահեստներին», – ասվում է ՌԴ գերատեսչության հաղորդագրության մեջ։
Խոցվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների, ազգայնականների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը:
Հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են ԱՄՆ արտադրության 7 JDAM կառավարվող ավիառումբ և 234 ինքնաթիռատիպ անօդաչու սարք։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։