Հնդկաստանը ձեռնամուխ կլինի 120 և 300 կմ հեռահարությամբ Pinaka ՀԿՌՀ-nերի արտադրությանը

Այդ համակարգերի մատակարարումը Հայաստան սկսվել է 2024 թվականից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Պաշտպանական հետազոտությունների և զարգացման հնդկական կազմակերպությունը (DRDO) շուտով ձեռնամուխ կլինի Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) 120 կմ և 300 կմ հեռահարության նոր տարբերակների սերիական արտադրությանը:
«Ակնկալվում է, որ համակարգերը, որոնք նախատեսված են հակառակորդին ճշգրիտ հարվածներ հասցնելու համար, հնդկական բանակի սպառազինությունում կներառվեն առաջիկա 3-5 տարվա ընթացքում»,-India TV հեռուստաալիքին հայտնել է DRDO-ի տնօրեն Սամիտ Կամատը:
«Ազգային պաշտպանության պահանջներին լիովին համապատասխանող հրետանային սպառազինության գծով Հնդկաստանը հասել է ինքնաբավության։
Նրա խոսքով, Guided Pinaka նախագծի շրջանակներում ավարտվել են մինչև 75 կմ հեռահարության, վերգետնյա թիրախներ խոցելու համար կառավարվող հրթիռներ կրող հնդկական ՀԿՌՀ-ի փորձարկումները։
Այժմ Հնդկաստանի բանակի սպառազինություն ներառված են 40 կմ հեռահարությամբ Pinaka ՀԿՌՀ-ները: 2024 թվականին Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է այդ համակարգերի Հայաստան մատակարարման մեկնարկի մասին, որը պատվիրել է հնդկական ՀԿՌՀ-ների 250 մլն դոլար ընդհանուր արժեքով 4 մարտկոցային համալիր: