Անթույլատրելի եմ համարում երկրի էներգետիկ անվտանգության առանցքային ինստիտուտներից մեկը քաղաքական֊կոնյունտուարային նպատակներով օգտագործելը․Դավթյան

Sputnik
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» հնարավոր պետականացումը առավել քան հակասում է այս իշխանությունների որդեգրած էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման քաղաքականությանը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
Նրա խոսքով` երկրի էներգետիկ անվտանգության առանցքային ինստիտուտներից մեկն օգտագործվում է քաղաքական նպատակներով, ինչն անընդունելի է։
«Անթույլատրելի եմ համարում երկրի էներգետիկ անվտանգության առանցքային ինստիտուտներից մեկը քաղաքական֊կոնյունտուարային նպատակներով օգտագործելը»,-նշել է Դավթյանը։