Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ՀՕՊ-ը գիշերը Ռուսաստանի 8 մարզերի երկնքում 48 ուկրաինական անօդաչու է խոցել. ՊՆ

Բրյանսկի մարզի տարածքում ինքնաթիռատիպ 14անօդաչու է ոչնչացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՕՊ հերթապահ միջոցները նախորդ գիշեր Ռուսաստանի մարզերի երկնքում 48 ուկրաինական անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ 14 անօդաչու խոցվել է Բրյանսկի մարզի երկնքում, 11-ը` Կուրսկի մարզի, 10-ը` Օրյոլի մարզի, 5-ը` Բելգորոդի, 3-ը` Տուլայի, 2-ական` Կալուգայի և Մոսկվայի մարզի, բացի այդ ևս մեկ անօդաչու ոչնչացվել է Լիպեցկի մարզի տարածքում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։