Գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանն ու նրա որդին՝ Նարեկ Կարապետյանը, քիչ առաջ դուրս եկան Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից։
Հիշեցնենք՝ այս գիշեր Կարապետյան եղբայրները Երևանի իրենց առանձնատնից փոխոստիկանապետի ուղեկցությամբ տեղափոխվել էին ՆԳՆ։
Նախնական տեղեկություններով ինքը՝ Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է, մինչ այս պահը հայտնի չէ նրա կարգավիճակը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Գործարարի տան մոտից տասնյակ մարդիկ են տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։ Սամվել Կարապետյանն առայժմ ձերբակալված չէ։
Այդ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ է արել։
Իրավիճակին արդեն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը: