ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերն անցած գիշերմի շարք հարվածներ են հասցրել Թեհրանի շրջանում, նշված է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Telegram ալիքում:Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ը տարհանման նախազգուշացում էր տարածել Թեհրանի բնակիչների համար, այնուհետև հայտնել, որ նոր հարձակում է սկսել: Պայթյուն է տեղի ունեցել Թեհրանի մերձակայքում, գրում է իրանական Նորդ Նյուզ գործակալությունը:
Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) պնդում է, որ այս գիշեր հրթիռային հարձակման արդյունքում Իրանը լիակատար վերահսկողություն է հաստատել Իսրայելի օդային տարածքի վրա: Գիշերը Իրանը հրթիռներ է արձակել Թել Ավիվում, Հայֆայում, Երուսաղեմում և վերին Գալիլեայում գտնվող թիրախների ուղղությամբ, հաղորդել Է IRNA գործակալությունը:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։