Իրանը Թրամփի սպառնալիքների հետ կապված բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական Իսա Քամելին անթույլատրելի է համարել Թրամփի հնչեցրած սպառնալիքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Իրանի ԱԳՆ–ն կանչել է Շվեյցարիայի դեսպանին (ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում-խմբ.), որպեսզի նրան բողոքի նոտա հանձնի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների պատճառով։ Այս մասին գրում է «Մեհր» գործակալությունը:
«ԱՄՆ նախագահի սպառնալիքներով լի անպատասխանատու հայտարարություններից հետո... Թեհրանում Շվեյցարիայի դեսպան տիկին Նադին Լոզանոն կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել ՝ ԱՄՆ կառավարությանը անհապաղ փոխանցելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Իրանի արտգործնախարարի օգնական Իսա Քամելին անթույլատրելի է որակել Թրամփի հնչեցրած սպառնալիքները և ընդգծել, որ խաղաղությանն ու միջազգային անվտանգությանը սպառնացող բոլոր հետևանքների պատասխանատվությունն ամերիկյան իշխանությունների վրա է:
Իրանը չի հաղթում, ժամանակն է սկսել բանակցությունները. Թրամփ