Արմեն Աբազյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից

ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի- Sputnik. Արմեն Աբազյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։
Այդ մասին համապատասխան որոշումն է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին»,-մասնավորապես նշված է որոշման մեջ:
Նշենք, որ Արմեն Աբազյանը ՀՀ ԱԱԾ–ն ղեկավարում է 2020 թ. նոյեմբերի 8–ից։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։ 2024 թվականի հունվարին վերանշանակվել է պաշտոնում։
Հավելենք, որ ըստ տարածվող տեղեկությունների՝ դա կապված է հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տան մոտ կապված իրավիճակի հետ։