Կալուգայում «Նիժնի Տապռի» գյուղ չկա, մարզում արտադրության ծավալը կրկնակի ավելի է, քան Հայաստանում․ Վլադիսլավ Շապշա

Sputnik
Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան պատասխանել է Նիկոլ Փաշինյանին։ Սոցցանցում Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված իր գրառումներից մեկում գրել էր․ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի»։ Քամահրական այս նախադասությանը նահանգապետ Շապշան պատասախնել է, որ Կալուգայի մարզում շատ գյուղեր կան, բայց «Նիժնի Տապռի» չկա։ Կալուգայի մարզում արտադրության ծավալն էլ գրեթե կրկնակի ավելի է, քան Հայաստանում։