Նիկոլ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին․ Համագործակցում եք կամ ազատվում աշխատանքից

Sputnik
ՀԷՑ-ն ազգայնացնելու թեման Նիկոլ Փաշինյանը շարունակել է նաև Ազգային Ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին։ Նա ևս մեկ անգամ կրնել է, որ շատ արագ ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն և աշխատակիցներին զգուշացրել, որ մարդկանց ստիպողաբար ցույերի բերողներն ազատվելու են աշխատանքից՝ օրինակ բերելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցածը։ Փաշինյանը ուղիղ տեքստով ասել է, որ այն աշխատակիցները որոնք կհամագործակցեն իրավապահների հետ, չեն դատվի։