Սամվել Կարապետյանին կալանավորելու գործընթացն ապօրինի է․ Լիանա Գասպարյան

Sputnik
Սամվել Կարապետյանի մյուս փաստաբանի՝ Լիանա Գասպարյանի խոսքով՝ հոդվածը, որով նրան կալանքի են ներկայացնում վկայում է այն մասին, որ գործընթացն ապօրինի է։ Խնդիրն այն է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2–րդ մասով, որը որպես պատիժ սահմանում է նաև տուգանքը։