Վրաստանի իշխանությունները ծրագրում են լուծարել Ազգային անվտանգության խորհուրդը

Ազգային անվտանգության խորհուրդը լուծարելու համար հատուկ հանձնաժողով կստեղծվի։ Հանձնաժողովի կազմն ու լիազորությունները կորոշի կառավարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Վրաստանի կառավարությունը դիմել է խորհրդարանին՝ խնդրելով լուծարել Ազգային անվտանգության խորհուրդը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Առաջարկած փոփոխության համաձայն՝ Ազգային անվտանգության խորհուրդը կլուծարվի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, և դրա լիազորությունները կիրականացնի Վրաստանի կառավարությունը՝ խորհրդարանական կառավարման մոդելին համապատասխան։ Խորհրդարանի կողմից հաստատման դեպքում համապատասխան փոփոխություններ կկատարվեն «Ազգային անվտանգության քաղաքականության պլանավորման և համակարգման մասին» Վրաստանի օրենքում», – ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ փոփոխությունների համաձայն՝ Ազգային անվտանգության խորհուրդը լուծարելու համար հատուկ հանձնաժողով կստեղծվի։ Դրա կազմը և լիազորությունները կորոշի կառավարությունը։